Արայիկ Հարությունյանը Մոսկվայում նշել է, որ Փաշինյանն ադեկվատ չի ու հաճախ հիստերիայի մեջ է ընկնում. Գաբրելիանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրելիանովը մանրամասներ է հայտել Արցախի նախագահի մոսկովյան այցից, որի մասին ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը:
«Արցախի նախագահը Մոսկվայում 2 լիարժեք օր է անցկացրել։ Նա 2 հանդիպում է ունեցել Ռուսաստանի գնդապետների, և մեկ հանդիպում՝ գեներալի հետ։ Հանդիպումները կայացել են փակ դռների հետևում։ Թե ինչ են նրանք քննարկել, պաշտոնապես ոչ ոք չի հաստատի, սակայն հանդիպումները կայացել են։
Երկրորդ օրվա ավարտին Արայիկ Հարությունյանը Մոսկվայում հավաքել է իր ներկայացուցչության աշխատակիցներին, սակայն կատեգորիկ հրաժարվել է հրավիրել այն հայ բիզնեսմեններին, ում արմատները Արցախից են։ Ինչպես պատմում են մեր աղբյուրները՝ հանդիպման ժամանակ Հարությունյանը փորձել է ղեկավար դիրքերից հանդես գալ, հանձնարարականներ տալ մոսկովյան աշխատակիցներին, սակայն հոգեպես եղել է շատ ընկճված և ճնշված վիճակում։
Մի քանի անգամ անվանարկել է Փաշինյանին, նշել է, որ Հայաստանի վարչապետը ադեկվատ չի ու հաճախ հիստերիայի մեջ է ընկնում: Ասել է, որ Կրեմլում կարևոր պաշտոնյաների հետ է հանդիպել։ Ըստ երևույթին, Հարությունյանը կարծում է, թե բոլոր հատուկ ծառայությունները Կրեմլում են նստում։ Հարությունյանը նշել է, որ գերիների հարցն ամենալուրջ պրոբլեմն է, շնորհակալություն է հայտնել գեներալ Մուրադովին, սակայն հրապարակավ հայտարարել է, թե Փաշինյանն անտարբեր է գերիների ճակատագրի հանդեպ։
Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը արագ մեկնել է «Արարատ Հայաթ» հյուրանոց, հավաքել է իրերն ու թռել Երևան»:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը