ԱՀԿ-ն քննադատել է Եվրամիությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանումը վերահսկելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԵՄ հայտարարությունը բլոկի ներսում պատվաստանյութերի արտահանման նկատմամբ վերահսկողության համար` հայտարարելով, որ այդպիսի միջոցառումները կարող են հանգեցնել համավարակի պահպանմանը, փոխանցում է BBC-ն:
ԵՄ-ն այս միջոցը կիրառել էր պատվաստանյութերի արտադրողների հետ պատվաստանյութերի ոչ բավարար մատակարարումների շուրջ վեճերի ֆոնին: Այսպես կոչված, թափանցիկության մեխանիզմը ԵՄ երկրներին հնարավորություն է տալիս մերժել պատվաստանյութեր արտահանելու թույլտվության տրամադրման հարցում, եթե դրանք արտադրող ընկերությունը չի կատարել ԵՄ հետ գործող պայմանագրերը: Սակայն ԱՀԿ փոխնախագահ Մարիանջելա Սիմաոն հայտարարել է, որ միտումը մտահոգիչ է:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ «պատվաստանյութերի հետ կապված ազգայնականությունը» կարող է «երկար վերականգնման» հանգեցնել:
Հեռավար ռեժիմով ելույթ ունենալով Դավոսի գագաթնաժողովին` ԱՀԿ ղեկավարը նշել է, որ պատվաստանյութերի կուտակումը «կպահպանի համավարակը եւ... կդանդաղեցնի համաշխարհային տնտեսության վերականգնումը», ինչպես նաեւ «աղետալի բարոյական պարտություն» կդառնա, որը կարող է էլ ավելի սրել գլոբալ անհավասարությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...