Իրանի պատվիրակությունը կայցելի Ռուսաստան` ռուսական պատվաստանյութերի համատեղ արտադրությունը քննարկելու համար
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ փետրվարի 4-ին Իրանը կընդունի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մատակարարումը, իսկ հաջորդ փուլում Իրանը պատվաստանյութեր կարտադրի Ռուսաստանի հետ համատեղ, հաղորդում է IRNA-ն:
Պատվաստանյութի երկրորդ խմբաքանակն Իրան կմատակարարվի մինչեւ փետրվարի 28-ը եւ մինչեւ իրանական ընթացիկ տարվա վերջ, հավելել է նա:
Իրանում պատվաստանյութ արտադրելու հնարավորությունների շնորհիվ երկիրը համաձայնության է եկել ռուսական կողմի հետ Իրանում պատվաստանյութերի համատեղ արտադրության վերաբերյալ, ասել է նա:
Այդ կապակցությամբ Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունը կժամանի Մոսկվա, ասել է նա:
Իրանում ռուսական պատվաստանյութի արտադրությունը ե՛ւ կբավարարի ներքին կարիքները, ե՛ւ տարածաշրջանային արտահանման կենտրոնի դեր կխաղա:
Խոսելով պատվաստանյութի անվտանգության մասին` Ջալալին նշել է, որ ներկայումս Ռուսաստանում ընթանում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները, որը մինչ այժմ փորձարկվել է ՌԴ պաշտպանության նախարարի, զինված ուժերի, բժշկական անձնակազմի եւ ուսուցիչների վրա:
Նա նշել է, որ այս պահին Ռուսաստանում պատվաստանյութ է ստացել շուրջ երեք միլիոն մարդ, եւ դրա կողմնակի ազդեցությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...