Դերասանուհին, որն ի սկզբանե ընտրվել էր «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիսի դերի համար, մեկնաբանել է իրեն փոխարինելու որոշումը
Ոչ բոլորը գիտեն, որ Էմիլիա Քլարկն առաջին դերասանուհին չէ, որը «Գահերի պաղը» սերիալում խաղացել է Դեյեներիս Թարգարիենի դերը։ 2009թ․-ի պիլոտային թողարկման մեջ այս դերը բաժին է հասել Թամզին Մերչանտին։
Թամզինը նոր հարցազրույց է տվել ու պատմել այն մասին, թե ինչ է մտածում դերը կորցնելու մասին, որը հեռուստատեսության պատմության մեջ դարձել է ամենանշանավոր կերպարներից մեկը։ «Պիլոտի նկարանմանը մասնակցությունն ինձ համար լուրջ դաս դարձավ։ Դաս, որը հարկավոր է լսել սեփական բնազդներին եւ հետեւել դրանց։ Ես ցանկանում էի հրաժարվել այդ նկարահանումներին մասնակցությունից եւ պայմանագրի համաձայնեցման պահին, իսկապես, հրաժարվեցի, բայց շատ մարդիկ կարողացան համոզել ինձ։ Իսկ հետո ես վախեցած ու մերկ հայտնվեցի ձիու վրա Մարոկոյում, ընդ որում, ձիուն այնտեղ ակնհայտորեն ավելի էր դուր գալիս, քան ինձ։
Ես հասկավա, որ եթե իմ բնազդը ընդդիմանում է ինչ-որ դերի, հարկավոր չէ ձեւացնել, թե այն ինձ դուր է գալիս՝ շրջապատին բավարարելու համար։ Ես դերասանուհու պրոֆեսիոնալ կրթություն չունեմ եւ դերեր կատարում եմ միայն բնազդների հաշվին։ Այդ պատճառով ինձ հետաքրքրաշարժ պատմություն ու դեր է հարկավոր, իսկ «Գահերի խաղն» ինձ ոչ, ոչ մյուսը չէր առաջարկում։ Էմիլիա Քլարկն իր հերոսին կուլտային է դարձել, դա խոսում է այն մասին, որ նա լավ է տրամադրված այդ դերի նկատմամբ, այդ պատճառով էլ այդպիսի հյաջողություն է ունեցել։ Ես չէի կարողանա դրան հասնել։
Զվարճալի էր լսումների գնալ ավտոբուսով, որի վրա պատկերված էր Էմիլիա Քլարկի դեմքը սերիալի գովազդում. «Հետաքրքիր տրանստոպրտով են երթեւեկում։ Ես ականատեսնեմ եմ եղել, թե ինչպես է աճել սերիալի հայտնիություն եւ ինչ իմպուլս է այն հաղորդել կինոարտադրության զարգացման Հյուսիսային Իռլանդիայում եւ Խորվաթիայում»,- Entertainment Weekly-ին տված հարցազրույցում ասել է Թամզինը։
Ի դեպ, HBO-ի գլխավոր տնօրեն Մայքլ Լոմբարդոն այսպես է մեկնաբանել փոփոխությունը «Կրակը չի կարող սպանել վիշապին» գրքում. «Մենք ստիպված էինք վերանայել այդ քասթինգային որոշումը. այն չէր աշխատում։ Բոլորին է հայտնի, թե սերիալի համար ինչ ծայրահեղ կարեւոր է Դեյեներիսի սյուժետային գիծը, իսկ Թամզինի ու Ջեյսոնի տեսարաններում անհրաժեշտ քիմիան չկար»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...