ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է Մինսկի խմբին առնչվող հարցեր
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը:
Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը Շվեդիայի ԵԱՀԿ նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա:
Արտգործնախարար Լինդեի` Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն հայտնեց խաղաղ հավաքները բռնաճնշելու Ռուսաստանի շարունակվող ջանքերի և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության վերաբերյալ: Նա շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու Շվեդիայի վճռական նվիրվածության համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...