ԵՄ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութին
Դեղորայքի եվրոպական կարգավորիչը (EMA) այսօր հավանություն է տվել AstraZeneca ընկերության՝ կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութին Եվրամիության տարածքում օգտագործման համար: Այս մասին ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ:
«EMA-ն խորհուրդ է տվել պայմանական թույլտվություն տրամադրել AstraZeneca-ի պատվաստանյութի վաճառքի համար մինչեւ 18 տարեկան մարդկանց շրջանում կորոնավիրուսի կանխարգելման համար: Սա արդեն COVID-19-ի դեմ երրորդ պատվաստանյութն է, որը հավանություն է ստանում կարգավորիչի կողմից»,-ասվում է EMA-ի հայտարարության մեջ:
AstraZeneca-ի պատվաստանյութը, որը ԵՄ-ում ծրագրում են գնել մինչեւ 400 մլն դեղաչափով, դարձել է թվով երրորդը Pfizer/BioNTech-ի (գնումը՝ մինչեւ 600 մլն դեղաչափ) եւ Moderna-ի (160 մլն դեղաչափ) պատվաստանյութերից հետո: Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ պատվաստանյութի մատակարարումների համար պայմանագրեր կնքել Johnson&Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները Եվրահանձնաժողովի պայմանագրերի շնորհիվ կկարողանան հասանելիություն ստանալ ավելի քան 2,3 մլրդ դեղաչափի նկատմամբ: ԵՄ-ում ակնկալում են, որ Եվրոպայում հունիս-օգոստոս ամիսներին արդեն կպատվաստվի բնակիչների մոտ 70 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...