Գլխավոր Արմ Ռուս Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Իսպանացի լրագրող. Ոչ ոք Շուշիի պատշաճ պաշտպանությունը չկազմակերպեց. անհավատալի է, թե ինչպես այն կորցրին

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսը, ով մարտական գործողությունների թեժ պահին աշխատում էր Ստեփանակերտում եւ Ղարաբաղի այլ քաղաքներում, «Լենտա»-յին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ողջ մնալ Ղարաբաղում հրետակոծության ժամանակ, ինչպես է նա դուրս բերել վիրավոր ընկերներին եւ ինչ պայմաններ են իշխանությունները դրել նրա առջեւ` մարտական գործողությունների ​​գոտում աշխատելու հնարավորության դիմաց: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

«Ղարաբաղում ես նյութեր էի պատրաստում իսպանական EFE լրատվական գործակալության, բասկյան Gara թերթի, Voice of America-ի, լեհական մի շարք պարբերականների եւ լատինամերիկյան հեռուստատեսության համար: Սա թեժ կետում աշխատելու իմ առաջին փորձը չէ. ես անցյալում պատերազմ ունեմ Ուկրաինայում, աշխատել եմ ռազմաճակատի երկու կողմերում էլ: Ես երեք շաբաթ անցկացրի Ղարաբաղում, մարտական գործողությունների կետեր գնում էի ինքնուրույն եւ հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հետ միասին:

Տարածաշրջանն ինձ ծանոթ է. ես այնտեղ եղել եմ 2013-ին եւ 2019-ին չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնության ժամանակ: Թե ինչո՞ւ էի լուսաբանում իրադարձությունները հենց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Նախ ես գրեցի հակամարտության երկու կողմերին էլ` պարզելու, թե աշխատանքային ինչ հնարավորություններ են նրանք պատրաստ տրամադրել: Ադրբեջանում խուսափողական պատասխան տվեցին. պարզ դարձավ, որ այցի համաձայնեցման համար շատ երկար ժամանակ կպահանջվի: Իսկ ահա Հայաստանից արձագանքեցին մի քանի ժամվա ընթացքում, խոստացան տրանսպորտ տրամադրել եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնել` ինքնամեկուսացման մեջ չնստելու համար: Ընտրությունն ակնհայտ էր:

Պատերազմի մասին իմացա Վարշավայում գործուղման ժամանակ, եւ անմիջապես որոշում կայացրեցի: Այնպես ստացվեց, որ ես Ղարաբաղ եկա առանց սարքավորումների. զրահաբաճկոնը, սաղավարտ եւ անհրաժեշտ հագուստի հավաքածուն մնացել էին տանը` Իսպանիայում, դրանք վերցնելու ժամանակ չեղավ: Ինձ խոստացան ապահովել զրահաբաճկոնով, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ, այնպես որ մի քանի գնդակոծումների ժամանակ ես ստիպված էի ընդհանրապես առանց պաշտպանության աշխատել, դրանցից մեկի ժամանակ ես հազիվ մահից փրկվեցի:
Ստիպված կամ հաստատեցի Իսպանիայում հայկական սփյուռքի հետ, որպեսզի Արցախի Պաշտպանության նախարարությունն ինձ, այնուամենայնիվ, համազգեստ տա:

Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ ընթերցողները տեղում: Պատերազմի սկզբում կապ չկար, եւ ես տեխնիկապես չգիտեի, թե ինչպես գումար փոխանցել հայկական հեռախոսահամարի վրա: Ավելի ուշ ինձ հաջողվեց օգնության խնդրանքով գրառում կատարել սոցիալական ցանցերում, եւ իմ հայ ծանոթներին անմիջապես լիցքավորեցին իմ հաշիվը: Ես առաջարկեցի փոխհատուցել ծախսերը, քանի որ ճիշտ չէ ֆինանսավորում ստանալ կոնկրետ կողմից, նույնիսկ եթե դա հինգից տաս եվրո է: Բայց նրանք կտրականապես հրաժարվեցին:

Ստեփանակերտն առաջին օրերից գնդակոծվում էր «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգերից եւ կասետային ռումբերից, ընդ որում` ինչպես խորհրդային, այնպես էլ թուրքական արտադրության: Ես մի քանի անգամ կրակի տակ ընկա: Դրանք արգելված զինամթերքներ են, ես դրանց լուսանկարները հրապարակել եմ սոցցանցերում: Ամենաուժեղ տպավորությունը, երեւի, ունեցա Մարտունի քաղաքում: Դա այն օրն էր, երբ վիրավորվեցին Le Monde թերթի ֆրանսիացի լրագրողները: Արկի ընկնելու պահին ես նրանցից 40 մետր հեռավորության վրա էի: Մենք առաջինը նրանց օգնության վազեցինք. երկու տղա Հայաստանից, մոսկվացի լրագրող Եվգենի Բուտմանը, ֆրանսիացին Le Figaro-ից եւ ես վիրավորներին շտապ տեղափոխեցինք ավտոմեքենայի մեջ եւ հասցրինք հիվանդանոց:

Նրանցից մեկը շատ ծանր վիրավորվել էր, նա արյունով էր ներկել ամբողջ ավտոմեքենան, նաեւ նրա ոտքն էր կոտրվել: Մենք վախենում էինք, որ նա հիվանդանոց չի հասնի: Այդ գնդակոծությունն իրականացվում էր «Գրադ»-ից, նրանք 40 հրթիռ արձակեցին քաղաքի կենտրոնի ուղղությամբ, այդ օրերին Մարտունին առաջնագծից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա էր: Այդ ժամանակ սպանվեց տեղի երեք բնակիչ` ոստիկան, քաղաքապետարանի աշխատակից եւ մեկ անհայտ անձ:

Ընդհանրապես, պետք է ասեմ, որ այս պատերազմում իննսունականների համեմատ այդքան էլ մեծ թվով խաղաղ բնակիչներ չեն զոհվել: Մասնավորապես, տարհանումը լավ էր կազմակերպված: Մարտերի մեկնարկից երկու-երեք շաբաթ անց խաղաղ բնակիչների 70 տոկոսը դուրս էր բերվել տարածաշրջանից: Լավ աշխատանք կատարեց նաեւ ԼՂՀ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Մարդիկ գրեթե ամբողջ ժամանակ նստած էին նկուղներում, իսկ քաղաքներում գնդակոծությունների թիրախավորումը նույնը չէր, ինչ, օրինակ, Ուկրաինայում:

Ադրբեջանցիները, այնուամենայնիվ, փորձում էին կոնկրետ թիրախների հարվածել, օրինակ ՝ հակաօդային պաշտպանության համակարգերին: Երբ քաղաքը ռմբակոծվում էր, նրանք կանխամտածված քաղաքացիական օբյեկտներին չէին դիպչում, այդ թվում` հյուրանոցներին եւ մարդկանց մեծ կենտրոնացվածությամբ վայրերին: Նրանք նույնիսկ չեն կրակել նախագահական պալատի ուղղությամբ` չնայած ցանկության դեպքում դա շատ հեշտ էր. շենքը լավ երեւում է:

Այո, ադրբեջանական արկերն ընկել են նաեւ տների վրա, սակայն այդ հարվածների ուժգնությունը համեմատելի չէ նույն Դոնեցկի հետ, որը Ստեփանակերտից շատ ավելի շատ հարվածներ էր ստացել: Դոնեցկի վրա երբեմն կրակում էին` ռազմաճակատում պարտությունների համար վրեժխնդիր լինելու համար: Այստեղ ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի ունեցավ: Այո, Մարտակերտում հետեւանքները սարսափելի էին, ռումբերը նետվում էին ադրբեջանական «Սու-25»-երից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց քաղաքից կրակում էր հայկական հրետանին, եւ դրա համար ադրբեջանցիները կրակում էին այդ ուղղությամբ:

Ես որոշակի հարցեր ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատանքի կապակցությամբ: Այն շատ բան չի ապահովել աշխատանքի համար, շատ անգրագետ էր փոխգործակցում լրագրողների հետ:
Եղել են գրաքննության փորձեր` շատ անգրագետ: Հավանաբար, դա արվում էր բարի նպատակներով, բայց այդքան էլ լավ չէր ստացվում... Օրինակ, մեզ արգելված էր հրապարակել կոտրված հայկական տեխնիկան առաջնագծի մոտակայքում: Թե ինչու չպետք է կադրերը հրապարակվեն, հատկապես եթե գնդակոծման տարածքը դրանցում պարզ չի երեւում, անհասկանալի է մնում: Մի անգամ տարան օդանավակայան` ինչ-որ դրոնի մնացորդները լուսանկարելու համար, իսկ տեղում սկսեցին բղավել, որ այստեղ ոչինչ չի կարելի նկարահանել: Ես այդ ժամանակ դիմեցի ղեկավարությանը` ասելով, որ դուք իսկապե՞ս կարծում եք, որ ադրբեջանցիները չեն կարողանա արբանյակային լուսանկարներ գնել իրական ժամանակում:

Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ սահմանափակումներն անհրաժեշտություն են: Օրինակ` քաղաքը գնդակոծվում է, եւ ցանցում տեղադրված կադրերը կարող են մյուս կողմին ցույց տալ ռմբակոծության արդյունքները: Զուտ տեսականորեն կարելի է հասկանալ, որ եթե լուսանկարում ծուխը մի փոքր ավելի աջ է գնում, քան ցանկացել են հարվածել, ապա նրանք կարող են կրկնել կրակը, իսկ դու ակամայից ճշտորդ ես դառնում: Ուստի ես շատ ավելի ուշ էի հրապարակում այդպիսի կադրերը կամ այնպես էի նկարահանում այդ ծուխը, որպեսզի գետինը չերեւա: Բայց կային լրագրողներ, ովքեր թքած ունեին. նրանք ռեպորտաժ էին պատրաստում եւ արագ հեռանում: Դրա պատճառով լուրջ կոնֆլիկտներ էին առաջանում:

Բացի այդ, գրաքննություն կա նաեւ արյան եւ մահացած զինվորների կադրերի կապակցությամբ, բայց դա ես եւս կարող եմ հասկանալ: Ես ինքս մահացածների լուսանկարներ չեմ հրապարակում, եթե դրանում տեղեկատվական անհրաժեշտությունը չկա, ատելություն չեմ տարածում էթնիկական հողի վրա: Չնայած նույնիսկ նման արգելքները, ի վերջո, հայկական կողմի շահերից չէին բխում:

Եթե ​​հասարակությունը գիտակցեր իրական հանգամանքները ռազմաճակատում, եթե նրանք իմանային, թե իրականում ինչ է տեղի ունենում պատերազմում, միգուցե հայերը ստիպեին իրենց ղեկավարներին այլ կերպ վարվել: Հենց դրանում է լրագրության ուժը, բայց քանի որ գրաքննություն կար, ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ: Դա տեղի ունեցողին հավատալու ցանկության բացակայություն է` իր ամենամաքուր տեսքով:

«Ամբողջ խառնաշփոթը եկել է վերեւից»

Որքանով կարող եմ դատել, հայտարարված մոբիլիզացիան ինչպես հարկն է չիրականացվեց: Շատ բան արվում էր բախտի բերմամբ: Չգիտես ինչու, մարդիկ սպասում էին, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես 2020 թվականի ամռանը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աննշան բախումներ եղան: Չնայած ակնհայտ էր, որ անգամ առանց թուրքական գործոնը հաշվի առնելու, Հայաստանը դեռ այն ժամանակ պետք է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացներ պատերազմի համար:

Իմ կարծիքով՝ դա չի իրականացվել: 2019 թվականին ես այցելել եմ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին ամրաշինական գծեր: Շատ բան էր արվել, կառուցվել էին նոր ամրություններ: Ցանկության դեպքում դրանք ոչ մի դրոն չէր կարողանա ոչնչացնել, թերեւս միայն ծանր հրետանին: Առաջին օրերին այդ գիծը դիմադրել է, եւ թվում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց հետո սկսեցին չբավականացնել մարդիկ…

Տարածաշրջան հաճախ էին «հյուրեր» գալիս Հայաստանից, նրանց կարելի էր տեսնել Ստեփանակերտում: Նրանք յուրատեսակ գաստրոլյորներ էին. բոլորը թանկարժեք մեքենաներով (երբեմն նույնիսկ ռուսական համարներով), մեկն անգամ շատ ոճային կամուֆլյաժով էր: Եկան, զբոսնեցին եւ հետ գնացին Հայաստան:

Նրանք մարդիկ էին, որ ցանկանում էին ցույց տալ իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց մարտնչելու ցանկություն չունեին: Հայկական կողմի մարտական որակները դրանից, մեղմ ասած, չբարելավվեցին: Ես ոչ մեկին չեմ դատապարտելու. մեկը հումանիտար օգնություն էր բերում, բայց մինչեւ ճակատի գիծ, մինչեւ խրամատներ եւ ամրություններ նրանք չէին գնում:

Պարտությունն, իհարկե, գործոնների հանրագումար է: Կազմակերպական հարցերը վատ էին լուծվել: Տպավորություն էր ստեղծվել, որ ամբողջ խառնաշփոթը գալիս է վերեւից: Ինչպես ինձ էր թվում, որոշումներ ընդունելու կամք չկար: Հակամարտության ամենասկզբից հայ հանրության տեսանելի դեմքերը, որոնց կարելի է վերաբերվել ցանկացած կերպ, մի շարք կետերի վերաբերյալ քննադատաբար են արտահայտվել՝ մոբիլիզացիայի, լոգիստիկայի ձախողում, շատերին էլ ընդհանրապես ճակատ մեկնելու հնարավորություն չեն տվել:

Ես նկատել եմ, որ դրա պատճառով որոշ տղամարդիկ ինքնուրույն են գնացել զորամասեր, որտեղ նախկինում ծառայել են: Նրանք ոչ մեկին չեն հարցրել, տեղ են հասել ու մարտնչելու թույլտվություն խնդրել: Բայց ակնհայտորեն դա կարողացել են անել ոչ բոլորը: Բանը հասել էր այնտեղ, որ հրամանատարությունը ճակատի կայուն հատվածներից մարտունակ զորամասերին չէր հանում, դրանք այնտեղ ուղղակի կանգնած էին, մինչդեռ հարավային ուղղությամբ ընթանում էր ադրբեջանական հարձակումը: Ոչ մեկը չի կազմակերպել Շուշիի պատշաճ պաշտպանությունը: Թե ինչպես են այն կորցրել՝ ուղղակի աներեւակայելի է: Ես չեմ կարողանում դա հասկանալ:

Ես Ղարաբաղից հեռացել եմ պատերազմի կեսին անձնական պատճառներով: Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացի եւ մեկնեցի: Հիմա նորից եմ այնտեղ ուղեւորվում: Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ակնարկ եմ պատրաստելու, իմանալու, թե գործերն ինչպես են փախաստականների վերադարձի եւ ճակատի գծի հետ կապված: Ասում են խաղաղապահները կազմակերպում են իրենց մամուլի տուրերը, բայց այնտեղ կարծես թե չեն տանում օտարերկրյա լրագրողներին: Սարսափելի ոչինչ չկա, կարծում եմ՝ կկարողանամ աշխատել նաեւ առանց դրա:

Ես նորմալ հարաբերություններ ունեմ երկու կողմերի ծանոթներիս հետ: Պատերազմի ժամանակ հակամարտության գոտուց ուղիղ միացումներ եւ առցանց կոնֆերանսներ էի անցկացնում, այդ թվում՝ Ադրբեջանից փորձագետների հետ, այնպես որ՝ այս հակամարտությունում ես չեմ պաշտպանել որեւէ մի կողմին: Նաեւ ի՞նչ պահանջներ կարող են լինել լրագրողներին, երբ անգամ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է որպես այլ երկրի տարածք»: