Մասիմիլիանո Ալեգրին նախական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ
«Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է իտալական «Ռոման» գլխավորելուն:
Football Italia-ի համաձայն՝ 53-ամյա մասնագետը նախնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով, երկարաձգելու հնարավորությամբ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ալեգրին «Ռոմայում» աշխատանքը կսկսի կամ այս մրցաշրջանի ընթացքում, կամ 2021-ի ամռանը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան 2019 թվականից է գլխավորում թիմը: Դրանից առաջ նա աշխատել է նաև ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում:
Իտալիայի առաջնության 19-րդ տուրից հետո հռոմեացիները 37 միավորով երրորդ տեղում են:
Մասիմիլիանո Ալեգրիի նախորդ աշխատավայրն էր Թուրինի «Յուվենտուսը», որտեղից նա հեռացել է 2019-ի ամռանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում