Հունվարի 29-ից Մեծ Բրիտանիան արգելում է ԱՄԷ եւ այնտեղից ուղիղ ուղեւորատար չվերթները
Հունվարի 29-ից Մեծ Բրիտանիան արգելում է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այնտեղից ուղիղ ուղեւորատար չվերթները՝ փակելով աշխարհում ամենածանրաբեռնված Դուբայից Լոնդոն միջազգային ավիաուղին, հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան ԱՄԷ-ն, Բուրունդին եւ Ռուանդան ներառել է կորոնավիրուսի պատճառով արգելված ուղեւորությունների ցուցակի մեջ՝ կապված ավելի վարակիչ եւ պատվաստանյութերի հանդեպ պոտենցիալ կայուն COVID-19-ի տարբերակի տարածման մտավախությունների հետ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:
«Սա նշանակում է, որ այս երկրներ գնացած կամ այնտեղից տարանցմամբ անցած մարդկանց կարգելվի մուտքը՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ երրորդ երկրների կեցության իրավունք ունեցող քաղաքացիների, որոնք պետք է 10 օր ինքնամեկուսանան»,- ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը:
Emirates-ը եւ Etihad Airways-ը իրենց վեբկայքերում հայտարարել են, որ ուրբաթ Գրինվիչի ժամանակով 13:00-ից կդադարեցնեն Մեծ Բրիտանիայից բոլոր ուղեւորատար չվերթները:
Դուբայի օդանավակայանը իր հայտարարության մեջ տոմսեր ամրագրած ուղեւորներին խորհուրդ է տվել չգալ օդանավակայան Մեծ Բրիտանիայում արգելքի ուժի մեջ մտնելուց հետո, դրա փոխարեն կապ հաստատել իրենց ավիաընկերության հետ:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը ներկայումս ԱՄԷ-ում գտնվող բրիտանացի քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտվել ոչ ուղիղ կոմերցիոն ավիաուղիներից, եթե ցանկանում են Մեծ Բրիտանիա վերադառնալ:
OAG ավիաընկերության տվյալներով՝ սահմանների փակվելուց հետո Դուբայ-Լոնդոն ուղին հունվարին աշխարհում ամենածանրաբեռնված միջազգային ավիաուղին էր՝ ամսական նախատեսված 190 365 թռիչքներով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...