Պենտագոնում կասկածներ են հայտնել մինչեւ մայիս Աֆղանստանից զորքերի դուրսբերման նպատակահարմարության կապակցությամբ
Պենտագոնը հայտարարել է, որ թալիբների` Աֆղանստանում բռնությունները նվազեցնելու պարտավորությունները կատարելուց հրաժարվելը հարցեր է առաջացնում խաղաղության համաձայնագրի համաձայն մինչեւ մայիս ԱՄՆ զինված ուժերի դուրս բերման մասին, հայտնում է AP-ն:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ամբողջական դուրսբերման իր հանձնառությանը, բայց համաձայնագրում նաեւ թալիբներին ուղղված կոչ է պարունակվում խզել կապերն «Ալ-Քաիդա»-յի հետ եւ նվազեցնել բռնությունը: Քիրբին ասել է, որ «Թալիբան»-ը դեռ չի կատարել խաղաղ համաձայնագրով սահմանված պահանջները: «Առանց ահաբեկչությունից հրաժարվելու եւ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի վրա բռնի հարձակումները դադարեցնելու իրենց պարտավորությունների կատարման շատ դժվար է տեսնել բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու կոնկրետ ճանապարհը,- ասել է Քիրբին:- Բայց մենք դեռ հավատարիմ ենք դրան»:
Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հասկացրել են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է նոր հայացք նետել անցած փետրվարին ստորագրված խաղաղության համաձայնագրին:
Խաղաղության համաձայնագիրը Միացյալ Նահանգներին կոչ էր անում կրճատել զորքերի թիվը մինչեւ 2500 թվականը, ապա մինչեւ մայիս դուրս բերել բոլոր զորքերը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը թողնելուց ընդամենը մի քանի օր առաջ հրամայել էր կրճատել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը մինչեւ մինչեւ 2500` Բայդենին թողնելով դժվարին որոշումների առջեւ այն մասին, թե ինչպես պահպանել ազդեցության լծակները «Թալիբան»-ի վրա` ի աջակցություն խաղաղ բանակցություններին:
Պենտագոնի հիմնական խնդիրն աֆղանների նկատմամբ թալիբների բռնությունների աճող մակարդակն է: Եվ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ կասկածներ են հայտնել զորքերի լիակատար դուրս բերման նպատակահարմարության կապակցությամբ, եթե բռնության մակարդակը բարձր է մնում:
Զինվորականների տվյալներով` Աֆղանստանում այժմ 2500 ամերիկացի զինվորական կա, որոնք հիմնականում հակաահաբեկչական օպերացիաներ են իրականացնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...