Զախարովան ներկայացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատանքի ուղղությունները Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում
Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները, կապված Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ, տարածաշրջանում աշխատում են 2020-ի նոյեմբերից: Այս մասին հունվարի 28-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա պարզաբանել է, որ գերատեսչության գործունեության առաջնահերթ ուղղությունների թվում են՝ տեղական բնակչությանը բժշկական օգնության տրամադրումը, տարածքների ականազերծումը, անբարենպաստ եղանակային պայմաններում արտակարգ իրավիճակները կանխելու եւ վերացնելու համար պարեկության իրականացումը:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ռուսաստանի այլ գերատեսչությունների հետ համատեղ, սերտ կապի մեջ են հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ, այդ թվում՝ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեության հարցով»,- հավելել է Զախարովան:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ