Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։
Թե ով կփոխարինի նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում, «Իմ քայլում» դեռ չի քննարկվել։ Առնվազն դեռ մեկ ամիս «Մակունցն իրենց մեջ է լինելու»։ Իսկ առհասարակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից, վերեւից ինչպես թելադրում են, դա ընդունում են ի գիտություն։
Նույնիսկ Հանրապետականի ժամանակ ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ