ՌԴ դեսպանը կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, եւ նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների եւ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ