Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:
Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանին վերջին անգամ տեսել է հունվարի 4-ին, երբ ՊԲ նախկին հրամանատարը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.
«Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված»,- ասել է Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց, որ Ջալալ Հարությունյանի ապաքինման պրոցեսը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ջալալ Հարությունյանը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատել էր ՊԲ հրամանատարությունից և այդ պաշտոնում նշանակել էր Միքայել Արզումանյանին։
Հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Նշենք նաև, որ ՊԲ նախկին հրամանատարը հիվանդանոցից դուրս էր գրվել դեկտեմբերի 4-ին:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը