Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան
«Արցախի հերոս» բարձրագույն կոչում առաջին անգամ շնորհվեց 1997 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից ուղիղ երեք տարի անց: Մինչև 2020թ. սեպտեմբերն այդ կոչմանն արժանացան 28 հոգի, որոնցից 26-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման, հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում ունեցած բացառիկ ծառայությունների, իսկ երկուսը՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակա դիրքերը կյանքի գնով պաշտպանելու և հակառակորդի առաջխաղացումն այդ հարվածային ուղղությամբ կասեցնելու համար: Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած Արցախյան 3-րդ պատերազմի արդյունքում ստորագրելով «կապիտուլյացիոն» հայտարարություն և հակառակորդին հանձնելով մոտ 10 000քառ./կմ տարածք, Արցախի հերոսի կոչման արժանացան (եթե սխալվեմ, կներեք) 15 հայորդիներ: Որ երբևէ որևէ մեկը բարոյական իրավունք չունի կասկածի տակ առնելու մեր հերոս և, հատկապես, մարտիրոսված հայորդիների կատարածը և նրանց դրսևորած հայրենասիրութունն ու նվիրվածությունը, գոնե իմ համար՝ միանշանակ է: Սակայն, դրա հետ միասին, դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարտվելով և արդյունքում՝ ոչ մի բանի դիմաց, հանձնելով ինչպես ազատագրված տարածքները, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը, կարելի է ունենալ այնքան հերոսներ, որքան հաղթանակի պարագայում մենք ունեցել ենք 26 տարվա ընթացքում... Իսկ, եթե այս ամենին ավելացնում ենք նաև Հայաստանի ազգային հերոսների և բարձրագույն սպայական կոչումների արտահերթ շնորհման իրողությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ մեք ունեցել ենք ոչ թե խայտառակ պարտություն, այլ «Մեծ հաղթանակ»: Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում