Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 131 մարդ․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնց երթևեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը Արցախ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ նախօրեին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 փախստական։ Ընդհանուր առմամբ Արցախում մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 521 մարդ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։
Քսանյոթ դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն իրականացվում է շուրջօրյա, հաղորդում է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ