Ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թ․ մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում և պարում էր, եթե այդ քաղաքի կարգավիճակը «ադրբեջանական» է
«Առավոտը» գրում է․ ««Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, և ես նախ և առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ և շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»,-2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
2020 թվականի հունվարի 20-ին, պատասխանելով պատգամավորի հարցին, արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանն ասել է՝ «Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Շուշին «հայոց արժանապատվության միջնաբերդ է», և դրա ազատագրումը «դարակազմիկ և շրջադարձային հաղթանակ է» (ինչի հետ ես 100 տոկոսով համաձայն եմ), ապա այդ քաղաքն իր կարգավիճակով հայկական է: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ վարչապետը 2019 թվականի մայիսի 9-ին Շուշիում, երբ խմում և պարում էր՝ դարձյալ այդ քաղաքի ազատագրման առիթով, եթե այդ քաղաքի կարգավիճակը ադրբեջանական է: Կամ՝ գուցե Փաշինյանը հրաժարվե՞լ է «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսից. համենայնդեպս՝ նա պետք է վերապահում աներ՝ «Արցախը Հայաստան է, բացի Շուշիից»»,-գրում է թերթը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ