Հեռախոսի լապտերը կօգնի գտնել թաքնված տեսախցիկը
Տեխնոլոգիայի առաջընթացը տեսախցիկներն ավելի ու ավելի քիչ տեսանելի է դարձնում, այդ իսկ պատճառով դրանք գնալով ավելի հաճախ են տեղադրվում սենյակներում: Երբեմն տեսախցիկներն աշխատում են հյուրանոցների համարներում, վարձակալված բնակարաններում, գրասենյակներում եւ այլ մասնավոր վայրերում: «Ինտելեկտուալ պահուստ»-ի տնօրեն Պավել Մյասոեդովը «Փրայմ»-ին պատմել է, թե ինչպես գտնել թաքնված տեսախցիկը:
Մյասոեդովը նշել է, որ եթե ցանկանում են տեսախցիկը աննկատ տեղադրել, ապա այն, ամենայն հավանականությամբ, թաքնված կլինի այլ իրերի կողքին՝ ուշադրությունը շեղելու համար: «Ուշադիր ստուգեք ծխի դետեկտորները, փափուկ խաղալիքները, նկարները եւ էլեկտրոնային սարքերը, որոնք անսովոր ձեւով են դրված»,- խորհուրդ է տվել մասնագետը:
Տեսախցիկը գտնելու համար հարկավոր է լապտերով շրջել մութ սենյակում, կարելի է օգտագործել սմարթֆոնի լապտերը: Եթե լույսից շող նկատեք, դա, ամենայն հավանականությամբ, թաքնված տեսախցիկի ոսպնյակ է: Երբեմն տեսախցիկները թաքցնում են հայելիների հետեւում։ Այս դեպքում դրանք գտնելը բավականին դժվար է, բայց հնարավոր է:
«Պետք չէ մոռանալ ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Կան ծրագրեր, որոնք ցույց են տալիս Wi-Fi-ին միացված բոլոր սարքերը: Թաքնված տեսախցիկները սովորաբար միացված են ինտերնետին, ուստի դրանք կարելի է գտնել այս եղանակով: Բացի այդ, որոնման համար կարելի է օգտագործել էլեկտրամագնիսական ճառագայթման պրոֆեսիոնալ դետեկտորներ»,- հավելել է Մյասոեդովը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...