ՀՀ առաջին օմբուդսմեն. Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր
Արցախն ազատագրողներին դատապարտելն Ադրբեջանի եւ Թուրքիայի վաղեմի երազանքն էր: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում ասել է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«Դա գիտակցաբար է արվում, թե անգիտակցաբար, հարց է: Սակայն կա նաեւ շատ կարեւոր հանգամանք. այն, ինչ տեղի է ունենում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրամանով, տեղի է ունենում «դու ինձ ձերբակալեցիր, ես էլ քեզ կձերբակալեմ, եւ կարեւոր չէ, որ նրան ձերբակալել է Սերժ Սարգսյանը» սկզբունքով»,-նշեց Ալավերդյանը:
Միեւնույն ժամանակ, նա վստահություն հայտնեց, որ Փաշինյանն ավարտին չի հասցրել իր ծրագիրը: «Ֆրանսիական ասացվածք կա. տրամաբանությունը լավագույն լրտեսն է: Երբ ես համեմատում եմ առանց կենսագրության մարդկանց հայտարարությունները, պարզվում է, որ նրանց միավորում է թուրքացված Ադրբեջանի հետ «եղբայրական» հարաբերությունները: Եթե հանրությունը հանդուրժի, ապա ծրագիրը, որի համաձայն Հայաստանը մինչեւ 2050 թվականի կդառնա Թուրքիայի մաս, կիրականացվի»,-ասաց առաջին օմբուդսմենը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ