Մոնղոլիայի վարչապետն առաջարկում է կառավարությանն ազատել ծննդկանի հետ կապված դեպքի պատճառով
Մոնղոլիայի վարչապետ Ուհնագիյն Հուրելսուհը առաջարկել է ամբողջ կառավարությանն ազատել կորանվիրուսով վարակվածների համար ստացիոնար ծննդկանին պատշաճ կերպով չտեղափոխելու միջադեպի պատճառով, հայտնում է «Սինհուան»:
Վարչապետի առաջարկը քննարկելու են իշխող կուսակցության անդամները, այնուհետեւ՝ խորհրդարանը:
Հունվարի 20-ին Մոնղոլիայի առողջապահության նախարար Թոգթմոլին Մունհսայհանը, ինչպես նաեւ փոխվարչապետ եւ կորոնավիրուսի դեմ պայքարի պետական արտակարգ հանձնաժողովի ղեկավար Յանգուգիյն Սոդբաթարը հրաժարական էին ներկայացրել: Այս քայլի պատճառը հանրային գժգոհությունն էր, որն առաջացրել էր կորոնավիրուսով վարակվածների համար ստացիոնար ծննդկանի եւ նրա երեխայի տեղափոխման հետ կապված միջադեպը:
ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը հայտնում է, որ հունվարի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում վերջերս ծննդաբերած կինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, եւ նրա երեխան Վարակիչ հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոն էին տեղափոխվում առանց տաք վերնահագուստի, կոշիկի եւ անհատական պաշտպանության միջոցների:
Հունվարի 20-ին Ուլան Բատորի կենտրոնում կատարվածի պատճառով տեղի էր ունեցել բողոքի ցույց: Ցուցարարները դատապարտել էին ծննդկանի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքը» եւ պահանջել են փոխվարչապետի եւ առողջապահության նախարարի հրաժարականը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...