Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեկ ամսից ավել սպասում եմ, թե ՀՀ իրավասու կառույցներից որ մեկը կհիշեցնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:
Լավ, ենթադրենք Ադրբեջանին դա պետք է արագ անել, քանի դեռ պատերազմի հետևանքները մեզ խոցելի են դարձրել, բայց մենք ինչու՞ ենք մոռանում, որ այսօրվա Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է խորհրդային ժառանգությունից և այդ պահից իրեն հռչակել է 1918-20թթ. առաջին անգամ ստեղծված և այդ շրջանում գոյատևած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: (Այդ փաստաթղթի հղումը կգտնեք ստորև)`
Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է 2021թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը կատարվի այնպիսի տվյալներով, որոնք մերժվել են վերջինիս կողմից 30 տարի առաջ: Էլ չեմ ասում սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որոնք նույնիսկ խաղաղ պայմաններում և ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետությունների միջև տարիներով չեն իրականացվում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ