Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հետաքրքիր թվային տվյալներ են հայտնվել, ըստ որոնց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։
Ի դեպ, մեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնի դարձավ, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն. մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է։ Ստացվում է, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը:
Մենաշնորհ չկա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություն չկա, բայց փոխարենն ունենք բավականին թանկարժեք առաջին անհրաժեշտության սննդատեսակ։ Իսկ ո՞ւր են այն հավաստիացումները, թե ներկրողներն ավելանան, մրցակցություն կլինի, գինն էլ կնվազի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազ Հայաստան ներկրվել է թվով 18 երկրներից, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ