Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին եւ նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
Հանդիպմանը կողմերը քննարկվել են նաեւ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաեւ գործող ռազմական դրության համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցերը:
Կարեւորվել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրագրողների կարողությունների զարգացման ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է, որ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսդրության զարգացումների հիմքում ընկած են նաեւ գերմանական իրավական համակարգի հայեցակարգային մոտեցումները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցության ուղղությունները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...