Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները. «Հ2»-ը որոշումը խտրական է համարում
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները: Այս մասին ծանուցում է տարածել Հայկական երկրորդ հեռուստաալիքը:
Ծանուցման մեջ նաեւ ասվում է. «Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:
Մինչ այդ Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ