Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում բավականին լարված ներքաղաքական վիճակ է, ինչը ողջ քաղաքական համակարգում ստեղծել է պատային իրավիճակ։ Քաղաքական սուր բեւեռացումը հանրության մեջ էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող բաժանարար գծերը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ստեղծված այս կոլապսային իրադրությունում սեփական դիրքավորումն են փորձում իրագործել արեւմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները կամ, այսպես կոչված, «սորոսականները»։ Քանի որ հանրությունը բավականին զգայուն է եւ ամենուր հնարավորություն է փնտրում, «սորոսականներն» ամեն ինչ անում են «մաքրվելու» եւ «բարի քեռու» կերպար ստեղծելու համար, չնայած արդեն իսկ կան տեղեկություններ, որ նրանց հետ կապված քրեական գործեր են սպասվում առաջիկայում։
Մեր տեղեկություններով՝ այս շրջանում «սորոսականները» հրահանգ ունեն առանձնահատուկ ակտիվանալ անվտանգային հարցերում։ Նրանք փորձելու են իրենց հարցազրույցներում ու մեկնաբանություններում անդրադառնալ բանակում տիրող ոչ ստաբիլ իրավիճակին, ակտիվ ներգրավվելու են (նշաններն արդեն իսկ կան) նաեւ Փաշինյանի կողմից զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին։
Ի դեպ, այս օրերին նրանք առանձնապես ակտիվ են հայ-ադրբեջանական սահմանային նոր գծանշումներին վերաբերող հարցերում, որտեղ փորձում են տարբեր օրինակների ու քարտեզների միջոցով ՀՀ սահմանների հետ կապված նոր օրակարգ ստեղծել։
Հավելենք նաեւ, որ այս օրերին «սորոսականները» հստակ քաղաքական ակտիվության հայտ են ներկայացրել եւ փորձում են առանձին կուսակցական համախմբում իրականացնել՝ այնտեղ ընդգրկելով իրենց թիմի էլ ավելի քաղաքականացված դեմքերին, այդ թվում՝ նաեւ ներկայումս իշխանության մաս կազմողներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ