Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը
93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը խաղացել է «Դինաստիա» եւ «Սանտա Բարբարա» սերիալներում։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը կյանքից հեռացել է Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում բնական պատճառներով։
Ռիչմանը ծնվել է Ֆիլադելֆիայում 1927թ.-ին։ Նկարահանվել է «Սեւ խոլորձ» (1958), «Մերկ ատրճանակ 2 1/2. վախի բույրը» (1991), «Դինաստիա» (1981-1989), «Բեւեռլի Հիլզ 90210» (1990-2000) եւ «Սանտա Բարբարա» (1984-1993) սերիալներում, որում մարմնավորել է Սիսի Քեփվելի կերպարը՝ դառնալով այդ դերի երկրորդ դերակատարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...