ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագիրը առաջարկներ է պարունակում ապագա համատեղ զորավարժությունների եւ օպերատիվ համագործակցության վերաբերյալ: Associated Press-ը հայտնում է, որ Կիպրոսի պաշտապնության նախարար Խարալամբոս Պետրիդեսը գործարքն անվանել է երկու երկրների զինված ուժերի միջեւ ռազմավարական հարաբերություններում նոր էջի բացում:
Կիպրոսը ներկայումս սերտ ռազմական կապեր է պահպանում Իսրայելի, Հորդանանի եւ Եգիպտոսի հետ: Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ֆոնին ԱՄԷ-ին անցյալ տարի առաջարկել էին F-16 կործանիչներով մասնակցել Կրետեի ափերին կիպրոսցի, հույն եւ ֆրանսիացի զինվորականների հետ համատեղ զորավարժություններին:
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Զաիդն ավելի ուշ՝ նոյեմբերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ստորագրել էր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, ինչը երկու երկրներին թույլ կտա զորքեր տեղակայել երկրների տարածքում եւ փոխանակել հետախուզական տվյալները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...