Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին: Սա նշանակում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ամերիկյան ռազմական քաղաքականությունը վերահսկելու է ինչպես Իսրայելի, այնպես էլ արաբական երկրների մասնակցությամբ, ինչը ԱՄՆ զինվորական հրամանատարության բազմամյա կառուցվածքից նահանջ է, որը ստեղծվել էր Իսրայելի եւ Պենտագոնի մի քանի արաբական դաշնակիցների միջեւ թշնամության պատճառով, հայտնում է WSJ-ն:
Սա Թրամփի վարչակազմի քաղաքական քայլերի շարքից վերջինն է՝ ուղղված ազգային անվտանգության ոլորտում օրակարգի ձեւավորմանը, որը ժառանգելու է ընտրված նախագահ Ջո Բայդենը:
Իսրայելի համար ԱՄՆ ռազմական պատասխանատվությունը վաղուց ի վեր դրվել է նրա եվրոպական հրամանատարության վրա: Այս պայմանավորվածությունը ամերիկացի գեներալներին թույլ էր տալիս Մերձավոր Արեւելքում փոխգործակցել արաբական պետությունների հետ՝ Իսրայելի հետ սերտ կապեր չունենալով, որն այդ ժամանակ արաբական աշխարհում հակառակորդ էր համարվում:
Աբրահամի համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք հանգեցրել էին Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ, իրենց ջանքերն ակտիվացրել են իսրայելամետ խմբերը, որ Կենտրոնական հրամանատարությունը պատասխանատվություն ստանձնի Իսրայելի մասնակցությամբ ռազմական գործողությունների եւ ծրագրման համար, որպեսզի նպաստի Իսրայելի եւ նրա արաբական հարեւանների միջեւ ավելի սերտ համագործակցությանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...