Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու:
Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականները, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա եւ անհետաձգելի են:
Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տեւել: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր:
Նշենք նաև, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ