Ինտերպոլը Բեյրութի պայթյունի կապակցությամբ հետախուզում է հայտարարել երկու ռուսաստանցիների եւ մեկ պորտուգալացու հանդեպ
Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել երկու ռուսաստանցիների եւ մեկ պորտուգալացու հանդեպ, հայտնում է AP-ն:
Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 200 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ են վիրավորվել եւ հարյուրավոր շենքեր ավերվել։
Ինտերպոլի կողմից թողարկված կարմիր ծանուցումները վերաբերում են 2013թ․ Լիբանան 2750 տոննա ամոնիումի նիտրատ բերած Rhosus նավի տիրոջն ու նավապետին, եւ նիտրատների պորտուգալացի վաճառականին, ով 2014թ.այցելել է Բեյրութի նավահանգստի պահեստ, որտեղ այն պահվում էր։ Ծանուցումն իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական հարցում ամբողջ աշխարհի իրավապահ մարմիններին՝ փախուստի դիմածներին գտնելու եւ ժամանակավորապես ձերբակալելու նպատակով: Այն կալանավորման օրդեր չէ եւ չի պահանջում իշխանություններից կալանավորել հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին:
Լիբանանի պետական դատախազ Հասան Խուրին խնդրել է Ինտերպոլին տրամադրել այդ ծանուցագրերը, հաղորդում է NNA-ն:
Լիբանանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խոսքը նավի նախկին նավապետ Բորիս Պրոկոշեւի եւ Կիպրոսում բնակվող ռուս գործարար Իգոր Գրեչուշկինի մասին է, որը 2012թ․ գնել է բեռնատար նավը, ինչպես նաեւ՝ պորտուգալացի Խորխե Մանուել Միրրա Նետո Մորեիրայի մասին:
Պայթուցիկ նյութ հանդիսացող ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում է պարարտանյութերում, չպետք է Լիբանանում գտնվեր: Երբ Rhosus-ը դուրս է եկել Բաթումի նավահանգստից, նա շարժվել է դեպի Մոզամբիկի Բեյրա նավահանգիստ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...