Հայտնի են 2020-ի լավագույն ֆիլմերն ու սերիալները
«Critics Choice Association» կինոքննադատների ամերիկյան ասոցիացիան անվանել է 2020-ի լավագույն ֆիլմերն ու սերիալները։ Ցանկը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Լավագույն մարտաֆիլմ է ճանաչվել Սփայք Լիի «Հինգը մեկ արյամբ» ժապավենը։ Դրանում գլխավոր դերերից մեկը կատարած դերասան Դելրոյ Լինդոն ստացել է «Մարտաֆիլմում լավագույն արտիստ» տիտղոսը։ Էքշն-ֆիլմում լավագույն դերասանուհին է ճանաչվել Բեթի Գիլպինը, որը նկարահանվել է Քրեյգ Զոբելի «Որսը» ֆիլմում։
Քննադատները տարվա մուլտֆիլմ են ճանաչել դիսնեյյան «Հոգին», իսկ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը մասնակցած դերասան Ջեյմի Ֆոքսին ու Թինա Ֆեյը ճանաչվել են «Հնչյունավորման լավագույն արտիստներ»։
Լավագույն սարսափ ֆիլմ է ճանաչվել Լի Ուոնելի «Անտեսանելի մարդը», լավագույն գիտա-ֆանտաստիկ ֆիլմ՝ Մաքս Բարբակովի «Փալմ-Սփինգսը»։
Լավագույն էքշն-սերիալի տիտղոս ստացել է «Վիկինգներ» շոուն։ Լավագույն անիմացիոն մուլստերիալ է ճանաչվել «ԲոՋեք անունով ձին», սուպերհորսների մասին գլխավոր նախագիծ՝ «Տղաները»։ «Մանդալորցին» սերիալը հաղթել է «Լավագույն գիտական ֆանտաստիկա» անվանակարգում, իսկ «Լավկրաֆտի երկիրը» ճանաչվել է հեռուստատեսային լավագույն սարսափ ֆիլմ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...