Գեներալ Օնիկ Գասպարյան, այնքան պարզ հարցեր կան, որ դեռ պատասխան չեն ստացել
Իրավական իմաստով մենք պետություն ենք համարվում ու ԳՇ ունենք։ Գլխավոր շտաբը նաև պետ ունի։ Գեներալ Օնիկ Գասպարյան, գիտե՞ք, այնքան պարզ հարցեր կան, որ դեռ պատասխան չեն ստացել։
Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ մինչ օրս զոհվածների և վիրավորների թվերը չեն հրապարակվել...
Ինչպե՞ս է ստացվում, որ պարտված պատերազմի ընթացքում գեներալ լեյտենանտի կոչում եք վերցրել, մի տեսակ չեք ամաչե՞լ դրանից։
Հիմա կարելի՞ է դա դիտարկել որպես լռության դիմաց կաշառք։
Թասիբ ու պատիվ ունենալու պարագայում ինչպե՞ս կարելի էր վերցնել այդ կոչումը:
Կարո՞ղ ենք կասկածել, որ Ձեզ ընդիմադիրների ցուցակ են տվել, ովքեր միտումնավոր պետք է չնախատեսված դիրքերում հայտնվեին։
Ինչպե՞ս է ստացվել, որ առանց ճշտել, թե ես ինչ մարտական հմտություններ ունեմ ու վերջին անգամ երբ եմ զենքով գործողություն կատարել, միանգամից տարել են առաջին գիծ՝ առանց նախնական պատրաստվածության։
Չեմ դժգոհում, որ խրամատում եմ հասցրել վերականգնել հմտություններս, բայց Դուք՝ որպես ԳՇ, այս բառդակից չեք ամաչո՞ւմ։
Ի դեպ, շաբաթներ անց հայտնվել է պաշտոնական հրամանը` ըստ որի ես բոլորովին այլ առաքելությամբ այլ հատվածում պետք է լինեի։ Հասկանո՞ւմ եք չէ, որ շունը տիրոջը չի ճանաչել։
Հարցն իմ անձը չէ, պարզապես գրում եմ իմ օրինակով, որ առավել փաստացի լինի։
Սրանք օդից կախված խոսակցություններ չեն, Ձեզ ուշ թե շուտ տրվելու են այս հարցերը, անհնար է լինելու խուսափել պատասխանատվությունից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում