Մակրոն. Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնմանը
Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:- Մակրոնը հայտարարել է [Լեռնային արաբաղի հիմնախնդրի] կայուն քաղաքական լուծում որոնելու իր վճռականության մասին նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո»:
Ըստ Ելիսեյան պալատի ներկայացուցչի` զրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «բոլոր գերիներին ազատելու, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ջանքերին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին»: Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու Ֆրանսիայի մտադրության մասին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ