Վարչապետը նախազգուշացրել է կորոնավիրուսի հետ կապված ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է կորոնավիրուսով պայմանավորված նախատեսվող ավելի խիստ սահմանափակումների մասին, քանի որ COVID-19-ով վարակման դեպքերը շարունակում են աճել, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում՝ նա նշել է, որ դպրոցներն այդ տեսակետից անվտանգ են, եւ երեխաները պետք է շարունակեն դասերին հաճախել:
Ջոնսոնը BBC-ի հետ հարցազրույցում նշել է, որ մտցված սահմանափակումների համակարգը կարող է բավարար չլինել վիրուսը վերահսկողության տակ վերցնելու համար՝ շեշտելով, որ «ցավոք, միջոցառումները կարող են է՛լ ավելի խստացվել»:
«Ակնհայտ է, որ կլինեն մի շարք ավելի խիստ միջոցառումներ, որոնք պետք է քննարկենք... Ես հիմա չեմ պատրաստվում զբաղվել ենթադրություններով, թե դրանք ինչպիսին կլինեն»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Շաբաթ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 57 725 նոր դեպք: Ընդ որում՝ COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը անցել է 74 հազարից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...