Թրամփը քննադատել է ԱՄՆ Սենատին, որը հաղթահարել է պաշտպանական բյուջեի նկատմամբ նրա վետոն
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի՝ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատին, որը հաղթահարել է 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նկատմամբ նրա վետոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկայի առաջնորդը քննադատել է նախագիծը, մասնավորապես հաղորդակցությունների ոլորտում էթիկայի մասին օրենքի 230-րդ մասը չեղարկելու համար, որը պաշտպանում է տեխնոլոգիական ընկերություններն օգտատիրական կոնտենտի տեղադրումը, հեռացումը կամ այլ գործողությունների մասին դատական հայցերից: «Մեր հանրապետական Սենատը հենց նոր բաց է թողել հնարավորությունն ազատվելու 230-րդ մասից, որն անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում տեխնոլոգիական ընկերություններին»,-գրել է նախագահը Թվիթերում:
Ուրբաթ Սենատը հաղթահարել է Թրամփի վետոն 740 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի նկատմամբ: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաղթահարել է երկրի ղեկավարի վետոն երկուշաբթի: Այդկերպ, չնայած ԱՄՆ առաջնորդի հակազդմանը, ուժի մեջ են մտնում պաշտպանական բյուջեի դրույթները, որոնք ներառում են «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում: Երկրի պատմության մեջ Կոնգրեսը կարողացել է հաղթահարել Ամերիկայի նախագահների շուրջ 10 տոկոս վետոները: Դրա համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնի երրորդ՝ ընդհանուր պալատի աջակցությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...