Բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես. Սենոր Հասրաթյանի գրառումը
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ իմ ծննդավայր Կարմիր շուկայում էի: Վերևի հանդամասում, ուր դպրոցահասակ տարինիներին հաճախ էի լինում, հիմա հակամարտ զորքերի շփման գիծ է... Մեր ընկեր «Միչուրինի» հետ (չգիտեմ ինչու, համագյուղացիները Սամվելին այդպես են անվանում) գյուղամիջի ճանապարհին կանգնել և ուշադիր նայում էինք անտառածածկ հորիզոնից մի քիչ ներքև տարածվող բացատում «հիմնավորված» հակառակորդի խրամատներին: Հայացքիս դաջված ծանր ապրումները նկատելով՝ «Միչուրինը» թևանցուկ անելով՝ ականջիս շշնջաց.
- Դու դեռ հեռու խրամատն ես տեսնում, բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես...
Այս խոսքերը լսելուց, ինքնամոռաց մտածեցի ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրելու մասին, բայց հետո հիշեցի, որ արդեն հինգ ամսից ավելի է, ինչ ես պահեստազորային եմ...»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ