Եմենում օդանավակայանի հրետակոծության հետեւանքով 10 մարդ է զոհվել
Եմենի հարավում՝ Ադենում, օդանավակայանի հրետակոծության հետեւանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ վիրավոր է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել է 5 զոհի մասին: Հզոր պայթյուններ էին որոտացել Ադենի օդանավակայանում Էր Ռիադից նոր կառավարության անդամների ժամանման պահին, որը նշանակվել էր նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կողմից դեկտեմբերի 18-ին:
Նախարարները չեն տուժել, քանի որ պայթյունի պահին գտնվել են ինքնաթիռում, ավելի ուշ նրանց հասցրել են կառավարական պալատ, օդանավակայնի շենքն ու հարակից տարածքը շրջափակվել է անվտանգության ուժերի կողմից: Ըստ աղբյուրների՝ պայթյունի պատճառ է դարձել հրետակոծությունը շրջաններից, որոնք վերահսկում են «Անսար Ալլահ»-ի ապստամբները: Իր հերթին Sky News Arabia-ն նշում է, որ անօդաչուների ձայն է լսվել օդանավակայանի երկնքում մինչեւ պայթյունները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...