Փաշինյանի գլխավորությամբ «իշխանությունները» տապալել են անհետ կորած զինվորների կյանքերը փրկելու աշխատանքները.փաստաբան
Թեկուզ ադրբեջանցիները փորձում են մեր զինվորներին ներկայացնել որպես դիվերսանտների, սակայն մահացած տղաների նկարներից ակնհայտ է, որ նրանք եղել են Հադրութի շրջանում թաքնված զինվորներ, ովքեր հայտնի պատճառներով հայտնվել են թշնամու խոր թիկունքում և չեն կարողացել կապ հաստատել Արցախի կամ Հայաստանի իշխանությունների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էփաստաբան Ամրամ Մակինյանը:
«Անիշխանության հետևանքը…
Շարունակ ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվում են Հադրութում՝ դեկտեմբերի 27-ին վեց հայ զինվորականի սպանության մասին տեսանյութեր և նկարներ:
Թեկուզ ադրբեջանցիները փորձում են մեր զինվորներին ներկայացնել որպես դիվերսանտների, սակայն մահացած տղաների նկարներից ակնհայտ է, որ նրանք եղել են Հադրութի շրջանում թաքնված զինվորներ, ովքեր հայտնի պատճառներով հայտնվել են թշնամու խոր թիկունքում և չեն կարողացել կապ հաստատել Արցախի կամ Հայաստանի իշխանությունների հետ։
Մեր զինվորների՝ ադրբեջանցիների կողմից հայտնաբերվելու և սպանվելու փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «իշխանությունները» տապալել են անհետ կորած հայ զինվորների կյանքերը փրկելու ուղղությամբ կատարված աշխատանքները։
Ակնհայտ է, որ տղաները կարող էին լինել ողջ և առողջ, եթե Հայաստանի իշխանությունները գործեին մեղսունակ և իրենց հետ հաշվի նստեին Բաքվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Հադրութում վեց հայ զինվորականների հայտանաբերման և սպանվելու փաստերը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այդ մասով որևէ տեղեկության չի տիրապետում…»- գրել է նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ