Ադրբեջանցիներն անարգել շարժեր են իրականացնում. այս մեքենան վնասվել է Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին․ Աբրահամյան
Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը եւ կից լուսանկար հրապարակել՝ Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասված մեքենայից։
«Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։
Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։
Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երեւում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։
Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։
Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։
Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը եւ որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։
Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային եւ բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։
Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետեւանքներ է ունենալու»,- գրել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ