Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները հարթելու Էրդողանի մտադրություններն անկեղծ չեն
Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները հարթելու Էրդողանի մտադրություններն անկեղծ չեն, գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Անկարան չի կարող թաքցնել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին եւ փորձել հաշտվել Իսրայելի հետ: «Մեզ պետք են գործողություններ»,-ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելի կառավարությունը չի մասնակցում Թուրքիայի հետ հաշտեցմանը. «Եթե խնդիրներ չլինեին Իսրայելի հետ բարձր մակարդակով, ապա մեր հարաբերությունները կարող էին այլ լինել»:
Աղբյուրը հայտնել է, որ Էրդողանն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերն ամրապնդելու փորձերի «համակարգ» ունի, ընդ որում, նա աջակցում է իսլամիստ ծայրահեղականներին: «Դա չի կարող ունենալ եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, ես իսկապես չեմ հավատում, որ նա անկեղծ է»,-նշել է նա:
Վերջին մեկ տարում Էրդողանն երկու անգամ Թուրքիայում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային: Այդ կապակցությամբ մտահոգություն են հայտնել Վաշինգտոնում: Հանիային ահաբեկիչ են ճանաչել ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում, նրա գլխագնի համար սահմանվել է 5 մլն դոլարի չափով պարգեւատրում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...