Գերմանիան լրագրող Ջան Դյունդարին չի արտահանձնի Թուրքիային
Գերմանիան «սկզբունքորեն չի արտահանձնում քաղաքական պատճառներով դատապարտված մարդկանց»: Այս մասին Deutsche Welle Turkish-ին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը` խոսելով թուրք լրագրող Ջան Դյունդարի գործի մասին, ով ներկայումս ապրում է Գերմանիայում:
«Գերմանիայի կառավարությունը ջանքեր է գործադրում` անկախ լրատվամիջոցների եւ անկախ լրագրության զարգացման համար ամբողջ աշխարհում»,- ասել է նա` հորդորելով Թուրքիային հետեւել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության միջազգային չափանիշներին` «Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ լավ եւ ամուր երկկողմ հարաբերությունների համար»:
Մեկնաբանությունները հնչեցվել են ի պատասխան Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ֆահրեթին Ալթունի հայտարարությանը, ով Գերմանիային կոչ էր արել Ջան Դյունդարին արտահանձնել Թուրքիային` «նրա հանցագործությունները խրախուսելու փոխարեն»:
Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման` ահաբեկչության եւ լրտեսության մեղադրանքով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյքո Մաասը Դյունդարի դատավճիռը «ծանր հարված է անվանել անկախ լրագրությանը Թուրքիայում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...