Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը դատարանը մերժեց, Առուշ Առուշանյանը չի կալանավորվի:
Դատարանի դիմաց Գորիսի քաղաքապետն ասաց, որ արդարությունը հաղթում է: «Դատարանը մերժեց միջնորդությունը, մերժեց հիմքերի բացակայության համար»,-ասաց Առուշանյանի փաստաբան Մելքոնյանը:
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու մեջ:

















































