«Համոզված էինք, որ հաղթելու ենք». Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում (տեսանյութ)
Հայրենիքի փրկության շարժման համախոհները բողոքի ակցիա են իրականացրել Լոս Անջելեսի Բրբանք քաղաքում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում հիշեցրել է, որ սրանից 2 ամիս առաջ նույն բեմից հնչել են ամենահայրենասիրական կարգախոսները, երբ մարդիկ լսելով պատերազմի լուրը, հավաքվեցին եւ ուխտեցին, որ միահամուռ լինելու են Հայաստանի բանակի զինվորներ:
«Դժբախտաբար 2 ամիս անց մենք հավաքվել ենք այստեղ գլուխներս կախ մեկ օրում մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են: Բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք: Այսօր 2 ամիս անց մենք հասկացանք, որ մեզ դավաճանել են առաջին իսկ օրվանից: Մենք հասկացանք, որ մեր հավաքած նվիրատվությունները ոչ թե գնացին մեր մարտնչող զինվորներին, այլ պետական այրերին որպես հավելյալ ռոճիկ: Մենք հասկացանք, որ դավադրություններ էին կատարվում, հայրենիքի փորձ ու անցյալ ունեցող գեներալները չեզոքացվում էին: Այն ժամանակ, որ մեր կամավորները Շուշիում կռվում էին, պետականորեն Շուշին արդեն հանձնված էր»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ՝ «Նիկոլ հեռացիր», «Իմ քայլը» հեռացիր»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ