Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին. ՊՊԾ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյան
ՊՊԾ գնդի (կարմիր բերետներ) գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է միանալ ժողովրդին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։
Պատերազմի ժամանակ, գումարտակով երկու հերթափոխով, գործուղվել ենք Արցախ մարտական ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։
Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետեւել իմ օրինակին»,-նշված է հայտարարությունում»:

















































