«Անտարեսի» սեփականատերը ուղիղ թուրքական քարոզչություն է իրականացնում. Ռուբեն Մելիքյան
«Անտարես» հրատարակչության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանն ուղիղ թուրքական քարոզչություն է իրականացնում և բլոկում այդ մասին իրեն «տեղեկացնողներին»։ Այս մասին հայտնում է «Իրավական ուղի» հասարական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով նաև Մարտիրոսյանի գրառման լուսապատճենը:
««Անտարես» հրատարակչության սեփականատերը ուղիղ թուրքական քարոզչություն է իրականացնում և բլոկում այդ մասին իրեն «տեղեկացնողներին»։
Հիշեցնեմ, որ «Անտարեսը» գերագույն գլխավոր ստահակի անճոռնի գրքի հրատարակիչն է։ Բացի այդ, վերջին 2 տարիներին այն պետությունից «չգիտես ինչու» միլիոնավոր դրամներ է ստացել ու փոշիացրել։ Առանց մրցույթի։
Փաստորեն՝ ուրիշի հող էր...»,- գրել է նա:

















































