Սյունիքի կարող ուժերի ճնշման պրոցեսին մասնակցող ոստիկանները պատասխանատվություն են կրում Արցախի և ՀՀ բնակավայրերի հանձնման համար
Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր այսօր ապահովել ու ապահովելու են Փաշինյանի՝ Սյունիքի կարող, ունակ ուժերի ճնշման պրոցեսին, ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Արցախի և ՀՀ տարբեր բնակավայրերի հանձնման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ոստիկանության աշխատակիցներ, չասեք, թե հրաման էինք կատարում կամ հրամաններն այն ձևով չէին կատարում... հեքիաթները պահեք ձեզ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը»,- գրել է Աբրահամյանը։

















































