Եղել է հանձնարարական, որը գտել եմ` չպետք է կատարեմ. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը առաջիկայում ասուլիս կտա
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը առաջիկայում հանդես կգա ասուլիսով: Այս մասին այսօր` դեկտըեմբերի 20-ին, նա լրագրողներին հայտնեց Եռաբլուրում, որտեղ ԱԱԾ սպաների հետ այցելել էր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
«Ես չեմ ուզում հիմա անդրադառնամ իմ հրաժարականի պատճառներին, նախատեսում եմ առաջիկայում ասուլիս տալ: Իհարկե, ձեռնպահ եմ մնալու նեղ, անձնական խոսակցությունները, կամ հանգամանքները ներկայացնելուց, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ անվտանգության ծառայողը չպիտի ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, եւ որի մեջ ես սպառնալիք եմ տեսել այդ հանգամանքներին ես կանդրադառնամ, կխոսեմ»,-ասաց նա:
Լրագրողի այն հարցին, թե ստացել է ԱԱԾ նախկին տնօրենը ապօրինի հանձնարարություններ, նա պատասխանեց, որ ինքը ձեռնպահ կմնա ապօրինի հանձնարարական ձեւակերպումից. «Սակայն կարող եմ փաստել, որ, այո, եղել է հանձնարարական, որ ես գտել եմ, որ չպետք է կատարեմ: Ասուլիսի ժամանակ այդ հանգամանքները ես կներկայացնեմ, չեմ ուզում այս հանդիպումը վերածել ասուլիսի, քանի որ ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ ես չեմ ուզում երեկվա իրադարձությունների այսպես ասած շարունակությունը չեմ ուզում էսօր էստեղ վերածել եւ շոուն շարունակել»:
Անդրադառնալով նախկին ԱԱԾ սպաների հայտարարությանը նա ասաց, որ մնում է իր կարծիքին, որ հրապարակվել են այնպիսի տվյալներ, որ օր առաջ եւ ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան:
«Նույնիսկ պատրաստ եմ ինքս որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար համապատասխան լիրազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննություն, որովհետեւ դա այսօր ինձ մտահոգող ամենակարեւոր հարցն է»,- հավելեց նա:
Լրագրողի հարցին, թե իր կարծիքով արդյոք որեւէ գործարք տեղի է ունեցել, նա պատասխանեց, որ չի կարող ասել, անտեղյակ է:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ