Օբամեյանգն առաջիկա հանդիպումներում չի օգնի «Արսենալին»
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է թիմի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի վիճակի մասին։ Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումները։
«Օբամեյանգը սրունքի մկանի վնասվածք ունի։ Չգիտեմ՝ ինչքան բաց կթողնի։ Հավանաբար, երկու շաբաթ։ Ամեն ինչ կախված կլինի վերականգնվելու ընթացքից»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը լոնդոնյան թիմի հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ «Արսենալն» արդեն 7 հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տարել։ Անգլիայի առաջնությունում թիմը 14 խաղից հետո 14 միավորով 15-րդ տեղում է։
14-րդ տուրում «Արսենալը» Լիվերպուլում 1։2 հաշվով պարտվեց «Էվերտոնին»։ Օբամեյանգը բաց թողեց այդ խաղը։ Հաջորդ տուրում, դեկտեմբերի 26-ին «Արսենալը» կընդունի «Չելսիին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում