Յուրգեն Կլոպ․ Չեմ կարծում, թե որեւէ թիմ կարող է գերիշխել անգլիական ֆուտբոլում
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քիչ հավանական է համարում, որ իր ղեկավարած թիմը տարիներ շարունակ կգերիշխի Անգլիայում։
«Չեմ կարծում, թե որեւէ թիմ կարող է գերիշխել անգլիական ֆուտբոլում։ Դա շատ բարդ է։ Անգլիայի Պրեմիեր լիգան շատ բարդ է դրա համար, օրացույցը չափազանց ծանր է։
Մեր չորս խաղացողներ ընդգրկվեցին 2020թ․ աշխարհի խորհրդանշական հավաքականում։ Նրանցից մեկին ձեռք բերեցինք «Բավարիայից»։ Ես կասեի, որ սա գրագետ բիզնես է։ Ակնհայտ է, որ մենք ունենք լավ թիմ։ Մեր մյուս խաղացողները նույնպես կարող էին տեղ գտնել խորհրդանշական հավաքականում։
Բայց մենք չենք պատրաստվում համաշխարհային գերիշխանության, ընդամենը պատրաստվում ենք «Քրիսթալ Փելասի» հետ առաջիկա դիմակայությանը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ ՖԻՖԱ-ի վարկածով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում