«Մենք միակողմանիորեն հանձնում ու հանձնում ենք, որի արդյունքում ստանալու ենք ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ». Միքայել Ոսկանյան
Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում ու Արցախում ծավալվող իրադարձություններին։
«Շատերին թվում է, թե այս անվերջ հողային զիջումներն ու իշխանության լռությունը խաղաղության հիմքերի համար են արվում` «հիմա սաղ տանք պրծնենք, որ հետո խաղաղ ապրենք»։
Իբր մենք ինչ-որ բաներ տալիս ենք հիմա, բայց ստանում ենք խաղաղություն։
ԴԱ ՍՈՒՏ Է....
Այդ դեպքում, ո՞ւր է խաղաղության երաշխիքը։
Գոնե ՀՀ իշխանությունները հասնեին նրան, որ Ադրբեջանը գրավոր երաշխավորեր, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվում հետագա հավակնություններից։
Բայց դա չկա, ինչը նշանակում է, որ մենք միակողմանիորեն հանձնում ու հանձնում ենք, որի արդյունքում ստանալու ենք ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ՝ ավելի անբարենպաստ դիրքերով՝ լինի դա հիմա, թե 10, թե 20, թե 30 տարի հետո...
Եթե դուք իսկապես սա չեք հասկանում, ապա փորձեք հետաքրքրվել ներկայիս քաղաքական իրավիճակով, հետեւել փորձագետներին, վերլուծություններ կարդալ։
Եթե հասկանում եք ու հիմա լուռ հարմարվում եք` նշանակում է՝ ծրագրել եք փախնել, գնալ Հայաստանից։
Եթե հասկանում եք ու ոչինչ չեք ուզում անել, նշանակում է՝ անազնիվ եք ու անարդարության կողմնակիցն եք։
Այս անգամ կարողացել եք փրկվել եւ հաջորդ անգամ նորից ձեր գոյությունը ավելի բարձր եք գնահատելու ու անճարներին մատաղ անեք...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից